Իրվան Քերշները ծնվել է Ֆիլադելֆիայում, նորգաղթած-հրեաների ընտանիքում։ Նրա հայրը, որ ծնունդով Ուկրաինայից էր, նախ տեղափոխվել է Արգենտինա, որտեղ զբաղվել է ձիերի լծասահքերի պատրաստմամբ, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ։ Մայրը, որ ծնվել է Օդեսսայում, գաղթել է Հոլանդիա, հետո այնպես Ամերիկա։ Ըստ Քերշների՝ Նյու Յորքում էլ ծանոթացել են իր ծնողները[6]։
Տանը հաղորդակցվում է իդիշերեն, ուկրաիներեն և լեհերեն լեզուներով[7]։ Մանկուց Իրվին Քերշերը սովորել է խաղալ լարային աղեղնավոր գործիքների վրա, հետագայում դարձել է գեղանկարչությամբ զբաղվող և լուսանկարիչ։ Դասավանդել է Կալիֆորնիայի արվեստի դպրոցում լուսանկարչական հմտությամբ։ Սովորել է Դրեքսելսկիի տեխնոլոգիական դպրոցում, Քեմբրիջի համալսարանում, Թայլերի գեղարվեստի դպրոցում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի արվեստի կենտրոնում։ Կինեմատոգրաֆին նրան ներգրավում է ռուս ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի«Ալեքսանդր Նևսկի» հայտնի ֆիլմում[6][7]։
Ավարտելուց հետո դարձել է վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր։ Իր կարիերան Քերշները սկսել է աշխատելով Ամերիկյան տեղեկատվական ծառայությունում, իսկ առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1958 թվականին։ Ջորջ Լուկասի առաջարկով նկարահանել է Աստղային պատերազմներ ֆիլմաշարի «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմի V էպիզոդը։
1983 թվականին նա նկարահանել է ֆիլմ՝ ոգեշնչվելով Ջեյմս Բոնդի «Երբեք մի ասա երբեք» սերիալից։ Այդ ֆիլմում նկարահանվել է Շոն Քոներին։ 1988 թվականին նա առաջին անգան նկարահանվել է որպես դերասան Մարտին Սկորսեզեի«Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։